Թուրքիայի Անթալիա քաղաքում անցկացվող սպորտային մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության երրորդ փուլում մարմնամարզիկ Արթուր Դավթյանը անցել է եզրափակիչ փուլ։ Այս մասին տեղեկացնում է Մարմնամարզության ֆեդերացիան։ Աշխարհի գավաթի առաջին փուլը փետրվարին անցկացվել է Գերմանիայում։ Արթուր Դավթյանը և Վահագն Դավթյանը ոսկե մեդալներ էին նվաճել։ Մեր թիմը չի մասնակցել աշխարհի գավաթի երկրորդ փուլին, որն անցկացվել է Բաքվում:
Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը հասել է աշխարհի գավաթի եզրափակիչ
