ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ բանագնաց Սթիվ Վիթքոֆը մանրամասներ է ներկայացրել մարտի 13-ին նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման մասին։ Այդ մասին նա խոսել է լրագրող Թաքեր Կարլսոնին տված հարցազրույցում։
Ըստ հատուկ բանագնացի՝ Պուտինը նրա միջոցով Թրամփին «ռուս առաջատար նկարչից» պատվիրված դիմանկար է նվիրել։ Պուտինը նաև պատմել է նրան, թե ինչպես էր անհանգստանում Թրամփի համար հանրապետականի նկատմամբ մահափորձից հետո։
«Նա ինձ մի պատմություն պատմեց, Թաքեր, այն մասին, որ երբ նախագահ Թրամփի նկատմամբ մահափորձ էին կատարել, նա գնացել է եկեղեցի, հանդիպել քահանայի հետ և աղոթել նախագահի համար», – պատմել է բանագնացը։
