Tert.am Life-ը հետևել է, թե հայ հայտնիներեն այս շաբաթ Ինստագրամում ինչ հրապարակումներ են արել: Առանձնացրել ենք դրանցից մի քանիսը:
Հաղորդավար, ինֆլյուենսեր Արևիկ Ուդումյանն Ինստագրամում ընտանեկան հանգստից լուսանկարներ է հրապարակել.
«Ասեք, որ տարիների հետ քչանում են վեճերը ու շատանում է ներդաշնակությունը»,- լուսանկարներին կից գրել է Արևիկը:


Մելիքյանների ընտանիքը լուսանկարներ է հրապարակել Լիսաբոնից:


Լրագրող, հրապարակախոս Անի Քոչարը ինստագրամյան իր էջում դստեր՝ Մարիայի հետ լուսանկարներ է հրապարակել, որին կից մոտիվացնող գրառում է արել:
«Օրերս նկատեցի, թե որքան հաճախ եմ օգտագործում՝ ֆանտաստիկ օր, ֆանտաստիկ շաբաթ արտահայտությունները: Մտածում եմ՝ շատերը չեն ընկալի և կասեն, թե ինչ կար ֆանտաստիկի: Այն շատերը, որոնք չունենալով ոչ մի առողջական խնդիր կամ կյանքի մեծ փորձություններ, ամեն օրը սովորական ու անկարևոր բան են համարում: Իրենց այդ անկարևոր և իրենից ոչինչ չներկայացնող ամեն մի օրը ֆանտաստիկ է ինձ համար, քանզի այն ապրելու և վայելելու շնորհն եմ ունեցել: Եվ ամեն օրը, որում ես հաղթում եմ ինքս ինձ, իմ թուլություններն ու տկարությունները, վատ ինքնազգացողություններն ու ցավերը և երեխաներիս հետ ակտիվ ու գեղեցիկ կյանքով եմ ապրում, արդեն իսկ ֆանտաստիկ է: Ֆանտաստիկ է Աստծո ամեն օրը, որում ես կամ երեխաներիս հետ: Այնքան եմ շտապում, չէ, ջանում ապրել… Գարնան ջերմ օրերից ֆանտաստիկ կադրեր՝ ֆանտաստիկ, քանզի իրական են»,- գրել է Անին:



Երգիչ Արամեի կինը՝ Աննա Թովմասյանը Լոնդոնից լուսանկարներ է հրապարակել ինստագրամյան իր էջում և անկեղծացել. «Հիացած եմ Լոնդոնով»:



