Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Ջուդ Բելինգեմը 41-րդ խաղն է անցկացրել Անգլիայի ազգային հավաքականում և գերազանցել Ուեյն Ռունիի ռեկորդը: Այս մասին հաղորդում է Opta-ն:
Լեգենդար անգլիացին իր երկրի ազգային հավաքականի կազմում նույն տարիքում հատել էր 40 խաղի շեմը:
Հիշեցնենք, որ Բելինգեմը 2020 թվականի նոյեմբերի 12-ին 17 տարեկանում նշել էր նորամուտը Անգլիայի հավաքականում:
