ՈՐՔԱՆ ԿԱՐՈՂ Է ՏԵՒԵԼ ՎԻԶԱՆԵՐԻ ԱԶԱՏԱԿԱՆԱՑՄԱՆ ՀԱՐՑԸ ՀՀ-Ի ՀԱՄԱՐ

Հայաստանի և Եվրամիության միջև մուտքի վիզաների ազատականացման գործընթացը դեռևս հստակություն չունի և մնում է զգայուն թեմա։ Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ընթացքում այս հարցին անդրադարձավ ՀՀ արտգործնախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը՝ արձագանքելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գևորգյանի հարցին։

Պատգամավորը հետաքրքրվեց, թե արդյոք կարելի է հստակ ժամկետներ նշել, թե երբ Հայաստանը կկարողանա օգտվել առանց վիզայի մուտքի հնարավորությունից։ Նա ընդգծեց, որ բանակցություններն արդեն մեկ տարուց ավելի շարունակվում են, սակայն հարցը դեռ լուծված չէ։

Ի պատասխան՝ Հովհաննիսյանը նշեց, որ վիզաների դյուրացման պայմանագրի իրականացման հետ կապված դեռևս բազմաթիվ դժգոհություններ կան։ Չնայած նոր հյուպատոսությունների բացմանը, որոնք որոշ չափով բարելավել են գործընթացը, ընդհանուր իրավիճակը դեռ գոհացուցիչ չէ։

Ինչ վերաբերում է ժամկետներին, նա նշեց, որ ԵՄ պաշտոնյաներն էլ խուսափում են հստակ թվեր նշելուց։ Այլ երկրների փորձը հաշվի առնելով՝ նման գործընթացները սովորաբար տևում են 3-ից 6 տարի։

 

Կիսվել սոց․ ցանցերում