Իսրшյելը հшրված է հասցրել սիրիшկան ռшզմական օբյեկտներին

Իսրայելի պաշտպանության բանակը հարված է հասցրել սիրիական Թադմոր և Т4 բազաների ռազմական օբյեկտներին։ Այս մասին հայտնել է բանակի մամուլի ծառայությունը։

«Որոշ ժամանակ առաջ Իսրայելի պաշտպանության բանակը հարված է հասցրել սիրիական Թադմոր և Т4 ռազմաբազաներում մնացած ռազմական օբյեկտներին»,-ասված է հայտարարության մեջ:

Ինչպես նշել են ծառայությունում, ՑԱԽԱԼ-ը «կշարունակի գործել` Իսրայելի քաղաքացիներին ուղղված ցանկացած սպառնալիք վերացնելու համար»:

Կիսվել սոց․ ցանցերում