Ես չգիտեմ որևէ երկրի բարձրաստիճան պաշտոնյա, որը թքում է քաղաքացիների վրա. Մամիջանյանը՝ ի պատասխան Ալեն Սիմոնյանի

«Իհարկե, տարբեր երկրների տարբեր պաշտոնյաներ նյարդայնանում են, բայց ես չգիտեմ որևէ երկրի բարձրաստիճան պաշտոնյա, որը թքում է քաղաքացիների վրա այս կամ առիթով, այնպես որ, նյարդայնանալուն չափ ու սահման կա»,-ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը՝ արձագանքելով ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի այն հայտարարությանը, թե շատ պաշտոնյաներ են նյարդայնանում։

Նա նաև արձագանքեց Ալեն Սիմոնյանի մեկ այլ հայտարարության, թե ո՞ր եվրոպական կառույցն է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանին համարել քաղբանտարկյալ. «Եվրոպայի ժողովրդավարական կուսակցությունը, որը մեծամասանություն է կազմում ԵԽ-ում, բանաձևով ճանաչել է, որ Արմեն Աշոտյանը քաղբանտարկյալ է, իր նկատմամբ իրականցվող գործողություներն ունեն քաղաքական պատճառ։

Նույնը արել են նաև Կենտրոնամետ դեմոկրատների միությունը և մի շարք միջազգային ներկայացուցիչներ, անահատներ, կառույցներ։ Ես նպատակահարմար համարեցի գալ և տեղում սուտը բացահայտել»։

Աղբյուրը`Panorama.am
Կիսվել սոց․ ցանցերում