Հարավային Կորեայում քամուց առաջացած անտառային հրդեհները, որոնք երկրում երբևէ ամենակործանարարներից են, ավերել են երկրի հարավային շրջանները՝ խլելով 18 մարդու կյանք, ավերելով ավելի քան 200 շինություն և ստիպել 27,000 մարդու տարհանել: Այս մասին գրում է apnews.com-ը:
Պաշտոնյաները նաև հայտնել են, որ ուղղաթիռ է կործանվել անտառային հրդեհները մարելու ջանքերի ընթացքում հարավ-արևելյան Ուիզեոնգ քաղաքում, որը անտառային հրդեհներից ամենաշատ տուժած տարածքներից մեկն է: Կորեայի անտառային ծառայությունը հայտնել է, որ փրկարարական աշխատանքները շարունակվում են:
