Թրшմփի կարծիքով Ռпւսաստանը միտումնավոր ձգձգում է Ուկրшինայի հետ հրшդադարի մասին համաձայնագրի ստորագրումը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի բացառել, որ Ռուսաստանը միտումնավոր ձգձգում է Ուկրաինայի հետ հրադադարի մասին համաձայնագրի ստորագրումը։

«Ես չգիտեմ:  Կարծում եմ, որ Ռուսաստանը ցանկանում է ավարտել այս պատերազմը, բայց, երևի, ժամանակ է ձգձգում», – ասել է Թրամփը Newsmax-ին:

Նա հավելել է, որ միջին հաշվով հակամարտող երկու կողմերն էլ ամեն շաբաթ կորցնում են ընդհանուր առմամբ 2500 զինվոր:

Կիսվել սոց․ ցանցերում