ՀՀ Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունեց Եվրաքվե քաղաքացիական նախաձեռնության կողմից առաջադրված «Եվրոպական Միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրենքը։ Շնորհավոր եւ շարժվում ենք առաջ! Նաեւ ողջունում եմ այս օրինագծին կողմ քվեարկած իշխող ուժի պատգամավորներին։
Վաղը Գյումրիում տեղի կունենա Ժողովրդավարական ուժերի հերթական համաժողովը, որը կքննարկի Հայաստանի՝ Եվրամիությանը անդամակցելու համար անհրաժեշտ հետագա քայլերը, ինչպես նաեւ Գյումրիի ավագանու ընտրությունները։
Հայաստանի Հանրապետությունը դառնալո՛ւ է Եվրամիության անդամ եւ որքան շուտ՝ այնքան լավ բոլորի համար։
ՀՀ Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունեց Եվրաքվե քաղաքացիական նախաձեռնության կողմից առաջադրված «Եվրոպական Միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրենքը
