Հարավային Կորեայում անտառային հրդեհների զпհերի թիվը հասել է 26-ի

Հարավային Կորեայում անտառային հրդեհների հետևանքով զոհերի թիվը հասել է 26-ի, ևս 30-ը վիրավորվել է, հայտնում է Yonhap գործակալությունը։ Կառավարության տվյալներով՝ հրդեհների պատճառով այրվել է մոտ 36000 հա անտառ։ Մոտ 37000 մարդ ստիպված է եղել լքել իրենց տները։

Հրդեհը բռնկվել է մարտի 21-ին Գյոնսանբուկ-դո նահանգի Սանչոն շրջանում: Դրա դեմ պայքարելու համար բերվել են տասնյակ հրշեջ ուղղաթիռներ, շուրջ 5,000 մասնագետ և 560 միավոր տեխնիկա, սակայն ուժեղ քամու պատճառով կրակը տարածվել է ամբողջ տարածաշրջանում։

Կիսվել սոց․ ցանցերում