Գեր իների հարցը լուծելու ժամկետն անկախ է խաղաղության պայմանագրի ստորագրման փաստից․ Խանդանյան

Խոսքն այն մասին էր, որ այս բանակցությունները և այս խաղաղության գործընթացն իր բովանդակությամբ և ընթացքով շատ լավ միջոց է գերիների հարցը լուծելու համար:

Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը՝ անդրադառնալով վարչապետ Փաշինյանի այն հայտարարությանը, թե այն խաղաղությունը, որի ճանապարհով հայկական կողմը գնում է, գերիների հարցի լուծման ամենաէֆեկտիվ ճանապարհն է:

«Դա չի նշանակում է, որ միայն խաղաղության պայմանագրի ստորագրմամբ է պայմանավորված գերիների վերադարձը: Մնացած բոլոր դիվանագիտական գործիքակազմն օգտագործվում է հարցը լուծելու համար, և դրա ժամկետներն անկախ են խաղաղության պայմանագրի ստորագրման փաստից, որովհետև մենք կարծում ենք, որ գերիները պետք է հիմա վերադարձվեն»,- ասաց նա:

Հիշեցնենք՝ երեկ Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով գերիների հարցին, հայտարարել էր, թե այն խաղաղությունը, որի ճանապարհով հայկական կողմը գնում է, գերիների հարցի լուծման ամենաէֆեկտիվ ճանապարհն է, և որ ավելի էֆեկտիվ ճանապարհ գոյություն չունի:

Կիսվել սոց․ ցանցերում