Բրազիլիայի Գերագույն դատարանը որոշում է կայացրել քրեական գործ հարուցել այդ երկրի նախկին նախագահ Ժայիր Բոլսոնարուի դեմ՝ 2022 թվականին պետական հեղաշրջման փորձ կատարելու մեղադրանքով։ Գործ հարուցելու հայցը ներկայացվել էր Բրազիլիայի Գլխավոր դատախազության կողմից։ Գերագույն դատարանն այդ որոշումը կայացրել է միաձայն որոշմամբ։
Հիշեցնենք, որ Բրազիլիայի Գլխավոր դատախազությունը Բոլսոնարուի դեմ նշված մեղադրանքը ներկայացրել էր այս տարվա փետրվարին։ Քննության վարկածի համաձայն, Բոլսոնարուն նաեւ պլանավորած է եղել հարձակում իրականացնել գործող նախագահ Ինասիու Լուլա դա Սիլվայի դեմ։ Պետական հեղաշրջման փորձ կատարելու մեջ ընդհանուր առմամբ մեղադրվում է 34 անձ։
