Վաշինգտոնի վարչակազմը կվերլուծի Մոսկվայի դիրքորոշումը հակառուսական պատժամիջոցների չեղարկման հարցում՝ որպես ուկրաինական կարգավորման մաս, իսկ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կորոշի հետագա քայլերը։ Այս մասին մարտի 27-ին լրագրողներին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։
Նա ասել է, որ վարչակազմի պաշտոնյաները հանդիպում կունենան ամերիկացի պաշտոնյաների հետ, ովքեր մասնակցել են Էր Ռիադում Ռուսաստան-ԱՄՆ փորձագիտական խորհրդակցություններին և կքննարկեն ռուսական կողմի դիրքորոշումը։
«Մենք կվերլուծենք այն խնդիրները, որոնք նրանք բարձրացրել են (Ռուսաստանի ներկայացուցիչները), մենք կպարզենք, թե կոնկրետ ինչի մասին են նրանք խոսում», – ասել է Ռուբիոն ինքնաթիռում՝ վերադառնալով ԱՄՆ՝ Ջամայկա, Գայանա և Սուրինամ այցելություններից հետո։
ԱՄՆ պետքարտուղարը չի մեկնաբանել հայտարարությունները, ըստ որոնց՝ եվրոպական մի շարք երկրների ղեկավարներ կարծում են, որ դեռ չի եկել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները չեղարկելու ժամանակը։
