Առնվազն 50 մարդ տուժել է Բանգկոկում հզոր երկրաշարժից հետո շենքի փլուզման հետևանքով, հայտնում է CNN-ը։
Հաղորդվում է, որ Թաիլանդի մայրաքաղաքում կառուցվող բարձրահարկ շենքի փլուզման հետեւանքով մեկ բնակիչ զոհվել է, եւս 50 մարդ՝ տուժել։
Միաժամանակ մայրաքաղաքի ոստիկանությունը Associated Press-ին հայտնել է, որ շենքի փլատակներում մնացած աշխատողների ստույգ թիվը դեռևս հայտնի չէ։ Իրավապահ մարմիններն արդեն ժամանել են դեպքի վայր։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Մյանմարում 7,7 և Բանգկոկում 6,4 մագնիտուդ ուժգնությամբ 2 երկրաշարժ է գրանցվել:
