Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով. առանձին շրջաններում անձրև կտեղա

Հանրապետության տարածքում մարտի 28-ի ցերեկը, ապրիլի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարտի 29-31-ն, ապրիլի 2-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև, 29-31-ի ցերեկը՝ նաև ամպրոպ։  Քամին՝ հյուսիսարևմտյան՝ 3-6 մ/վ: Մարտի 29-31-ն, ապրիլի 1-2-ն առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ։ Օդի ջերմաստիճանը մարտի 28-30-ի ցերեկային ժամերին աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով։ Երևանում մարտի 28-ի ցերեկը, ապրիլի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարտի 29-31-ն, ապրիլի 2-ին սպասվում է կարճատև անձրև։

Կիսվել սոց․ ցանցերում