ԿԸՀ-ն իրազեկում է մարտի 30-ի Գյումրի և Փարաքար համայնքների ավագանու արտահերթ ընտրությունների ժամանակ ընտրողի համար անձը հաստատող փաստաթուղթերի մասին: Փաստաթուղթ է համարվում՝ նույնականացման քարտը, կենսաչափական անձնագիրը, ոչ կենսաչափական անձնագիրը, անձնագրին կամ նույնականացման քարտին փոխարինող ժամանակավոր փաստաթուղթը` տրված լիազոր մարմնի կողմից, օտարերկրյա քաղաքացիների համար` Հայաստանի Հանրապետությունում օրինական բնակությունը հավաստող ժամանակավոր կացության քարտը, մշտական կացության քարտը, Հայաստանի Հանրապետության հատուկ անձնագիրը, Ռուսաստանի Դաշնության քաղաքացիների համար նաև ՌԴ քաղաքացիությունը հավաստող անձնագիրը՝ Գյումրի և Փարաքար համայնքների պետական ռեգիստրում հաշվառման վերաբերյալ նշումով, քաղաքացիություն չունեցող անձանց համար` Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող քաղաքացիություն չունեցող անձի կացության վկայականը, ժամանակավոր կացության քարտը, մշտական կացության քարտը, Հայաստանի Հանրապետության հատուկ անձնագիրը, փախստական ճանաչված անձանց համար` կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթը:
ԿԸՀ-ն մանրամասնել է մարտի 30-ի ընտրությունների համար անձը հաստատող փաստաթղթերը
