Ես միշտ ինչ-որ բանի ձգտում եմ․ Մшքգրեգորը՝ օկտագոն վերադառնալու հնարավորության մասին

UFC-ի երկու քաշային կարգերում նախկին չեմպիոն, իռլանդացի Քոնոր Մաքգրեգորը խոսել է օկտագոն վերադառնալու հնարավորության մասին:

«Ես պայմանագրով դեռ 2 մենամարտ ունեմ: Այժմ բանակցություններ եմ վարում: Նախորդ շաբաթ եղա Սպիտակ տանը, իսկ այժմ սիրտս բաբախում է երկրիս համար: Իռլանդիայում այսօր շատ բան է տեղի ունենում: Գոհ եմ կատարածս աշխատանքից, սակայն էլի ծրագրեր ունեմ: Ես միշտ ինչ-որ բանի ձգտում եմ»,- 36-ամյա մարտիկի խոսքերը մեջբերում է MMA Fighting-ը:

Ավելի վաղ Մաքգրեգորը հայտարարել էր, որ մտադիր է դառնալ Իռլանդիայի հաջորդ նախագահը:

Քոնորը վերջին մենամարտն անցկացրել է UFC 264 մրցաշարում, որտեղ առաջին ռաունդում տեխնիկական նոկաուտով պարտվել է թեթև քաշային կարգի նախկին ժամանակավոր չեմպիոն Դասթին Պորյեին: Այդ մենամարտում իռլանդացին ոտքի կոտրվածք էր ստացել:

Կիսվել սոց․ ցանցերում