Մյանմայում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը գերազանցել է 1600-ը։
«Մյանմայում տեղի ունեցած հզոր երկրաշարժի հետևանքով զոհվել է 1644 մարդ, վիրավորվել՝ 3408-ը, անհետ կորել՝ 139»,- հայտնում է «Սինհուա» գործակալությունը՝ վկայակոչելով տեղական իշխանություններին։
Հիշեցնենք, որ երեկ Մյանմայում 7,7 մագնիտուդ ուժգնությամբ ավերիչ երկրաշարժ է տեղի ունեցել. այսօր այդ երկրում ևս մեկ երկրաշարժ է գրանցվել: Ստորգետնյա ցնցումները զգացվել են նաև հարևան Թաիլանդում և Բանգկոկում, որտեղ ևս մարդիկ են զոհվել, գրանցվել են ավերածություններ:
