Տարօրինակ, բայց հետաքրքիր զուգադիպությամբ, այսօր ծագումով լեհ, բայց ԱՄՆ քաղաքագետ Զբիգնև Բժեզինսկու ծննդյան օրն է։ Նա է ժամանակին ասել, որ եթե ուզում եք, որ կործանվի Ռուսաստանը, ապա կկործանվի այն ժամանակ, երբ հարձակվի Ուկրաինայի վրա, երբ երկու տարբեր ու նույն ժողովուրդները պատերազմեն իրար դեմ։
Հիմնական երկերն են. «Քաղաքական իշխանություն՝ ԱՄՆ/ԽՍՀՄ», «Վիթխարի կործանում։ Կոմունիզմի ծնունդը և մահը 20-րդ դարում», «Ազգային անվտանգության որոնումներում», «Շախմատային մեծ տախտակը»։
Ինչու գրեցի, որ հետաքրքիր զորգադիպությամբ, որովհետև այսօր է նաև հայ քաղաքական գործիչ, Հանրապետական կուսակցության հիմնադիր Աշոտ Նավասարդյանի ծննդյան օրը, ՀՀ երրորդ հանրապետության հիմնադիրներից մեկը, սակայն, ցավոք, լրատվությամբ ոչինչ չկար, տեսնես գոնե ՀՀԿ-ականներն այցելում են նրա շիրիմին։ Մասնակցել է Հայաստանի պաշտպանության և Արցախի ազատագրման մարտերին Երասխավանից մինչև Մարտակերտ, Քելբաջար, Լաչին, Շուշի և այլն։
