«Անկախ դիտորդի» դիտորդին հեռացրել են Գյումրիի 31/37 տեղամասից այն բանից հետո, երբ նա հանձնաժողովի նախագահից պահանջել է պրոակտիվ կերպով ընտրողներին օգնող չառաջարկել։ Հայտնել է «Իրազեկ քաղաքացիների միավորում» կազմակերպության ղեկավար Դանիել Իոաննիսյանը։ «Այժմ պատրաստվում ենք հանցագործության մասին հաղորդումը, քիչ անց կներկայացնենք դատախազություն։ Ըստ տեղեկությունների՝ նշված տեղամասի նախագահը նշանակված է «Հայաստան» դաշինքից»,-նշել է նա։
«Անկախ դիտորդի» դիտորդին հեռացրել են տեղամասից
