Տոնգայի ափերի մոտ օրվա ընթացքում երկրորդ երկրաշարժն է գրանցվել

Տոնգա Թագավորության ափերի մոտ ևս մեկ երկրաշարժ է տեղի ունեցել՝ 6,1 մագնիտուդով։

Հիշեցնենք, որ այսօր Տոնգա Թագավորության ափերի մոտ 7,1 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել:

Օջախը գտնվել է 10 կիլոմետր խորության վրա։

Երկրաշարժի հետևանքով զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։ Նշվում է, որ հայտարարվել է ցունամիի վտանգ:

Կիսվել սոց․ ցանցերում