Ուկրшինան երբեք չի դառնա ՆԱՏՕ-ի անդամ․ Թրшմփ

Ուկրաինան երբեք չի միանա Հյուսիսատլանտյան դաշինքին (ՆԱՏՕ), և նրա առաջնորդ Վլադիմիր Զելենսկին դա հասկանում է։

Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, փոխանցում է Reuters-ը։

«Նա ցանկանում է լինել ՆԱՏՕ-ի անդամ, բայց երբեք չի լինի և նա դա հասկանում է»,- նշել է Սպիտակ տան ղեկավարը:

Մարտի 20-ին Զելենսկին ինքն էլ խոստովանել է, որ երկիրը պատրաստ չէ անդամակցել ՆԱՏՕ-ին:

Ավելի վաղ Ուկրաինայի արտգործնախարար Անդրեյ Սիբիգան հայտարարել էր, որ Ուկրաինան պաշտոնապես չի ճանաչի տարածքների կորուստը, չի արձանագրի իր հրաժարումը Հյուսիսատլանտյան դաշինքին միանալուց և Եվրամիությանը միանալուց կամ հնարավոր խաղաղության համաձայնագրում չի ներառի բանակի չափի սահմանափակում:

Կիսվել սոց․ ցանցերում