Գյումրիում տեղի ունեցած ընտրություններից հետո մարդիկ շունչը պահած սպասում են Մարտուն Գրիգորյանի որոշմանը՝ եթե միանա Վարդան Ղուկասյանին, կհաղթի ընդդիմությունը, չմիանա՝ ՔՊ-ն:
«Հրապարակի» լրագրողն այս պահին Մարտուն Գրիգորյանի շտաբում է։ Մեր նկարահանող խումբը գնացել էր նրա տեսակետը լսելու և հասկանալու՝ ու՞մ է նա նախապատվությունը տալու՝ ընդդիմադիր թեկնածուի՞ն, թե՞ ՔՊ-ական Սարիկ Մինասյանին: Եւ ինչ քաղաքական զարգացումներ են սպասվում Գյումրիում։
Պարզվեց, Մարտուն Գրիգորյանն իր շտաբում չէ, ավելին՝ նրա թիմակիցներից որևէ մեկը չկա, որ մեկնաբանություն վերցնենք:
Արդեն շուրջ 40 րոպե մեր լրագրողը գտնվում է այստեղ, սպասում է ավագանի անցած թիմի ղեկավարին։
Որտեղ է Մարտուն Գրիգորյանը՝ նրա տեղը հայտնի չէ
