«Ռпւսաստանի և Չինաստանի համագործակցությունը ուղղված չէ երրորդ երկրների դեմ». Վան Ի

Ռուսաստանի և Չինաստանի համագործակցությունը ուղղված չէ երրորդ երկրների դեմ․ հայտարարել է Չինաստանի ԱԳ նախարար Վան Ին՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ:

«Չինաստանի և Ռուսաստանի միջև համագործակցությունը ուղղված չէ երրորդ երկրների դեմ և չի ենթարկվում արտաքին միջամտության», — ասել է նախարարը Ռուսաստանի նախագահի հետ հանդիպման ժամանակ:

Նա ընդգծել է, որ Մոսկվայի և Պեկինի բարեկամությունը ոչ թե կոնյունկտուրային, այլ երկարաժամկետ բնույթ է կրում։

Հիշեցնենք, որ Պուտինի և Վան Իի նախորդ հանդիպումը տեղի է ունեցել անցյալ տարվա սեպտեմբերին՝ Սանկտ Պետերբուրգում։

Կիսվել սոց․ ցանցերում