Ապրիլի 2-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 10:30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կենտրոնական բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Հաղթանակի կամրջից քաղաքացին ցած է նետվել:
Shamshyan.com-ի հաղորդմամբ, պարեկներն ու համայնքային ոստիկանները տարածքում ստուգողական աշխատանքներ կատարելու արդյունքում հայտնաբերել են տղամարդու մարմին, բժիշկներն արձանագրել են նրա մահը:
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը:
