Հայաստանի պատմության թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյանի ուղեկցությամբ հյուրերը շրջայց են ունեցել թանգարանի մշտական և ժամանակավոր ցուցադրությունների սրահներում, ծանոթացել նաև «Մայր աստվածություն. Անահիտից Մարիամ» խորագրով միջազգային ցուցադրությանը։
Շրջայցի ավարտին խոսնակ Չան Թրան Մանը տպավորությունների մասին գրառում է կատարել թանգարանի Պատվավոր հյուրերի գրքում։
