Նոր Հաճնի կամրջի վրա բախվել է 3 ավտոմեքենա

Ապրիլի 2-ին ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։

Ժամը 21։00-ի սահմաններում Նոր Հաճնի կամրջի վրա բախվել են Գեղարքունիքի մարզի բնակիչ 37-ամյա Հրաչիկ Գ․-ի վարած «Mercedes», Կոտայքի մարզի բնակիչներ 23-ամյա Նարեկ Ա․-ի վարած «Mitsubishi» և 41-ամյա Միհրան Ա․-ի վարած «Nissan» մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան, իսկ երթևեկությունը ժամանակավորապես դարձել է միակողմանի երթևեկելի։

Վթարի փաստով ՊԾ Կոտայքի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում։

Կիսվել սոց․ ցանցերում