Ռпւսաստանում հեռшհար ռմբшկոծիչ է կпրծանվել, օդաչուներից մեկը զпհվել է

ՌԴ ՊՆ հաղորդագրության համաձայն, Ту-22М3 ռմբակոծիչը կործանվել է Իրկուտսկի մարզում։
«Օդանավի անձնակազմը, որը բաղկացած էր չորս հոգուց, կատապուլտի է ենթարկվել։ Վայրէջքից հետո մեկ օդաչու զոհվել է», — հայտնում են ՊՆ-ից։
Նախնական տվյալով՝ վթարի պատճառը տեխնիկական է։
Ту-22М3-ը հեռահար գերձայնային հրթիռակիր-ռմբակոծիչ է։ Ինքնաթիռները մտնում են Ռուսաստանի ՀՕՊ-ի հեռահար ավիացիայի կազմի մեջ՝ կազմելով ՌԴ միջուկային եռյակի օդային բաղադրիչը։ Սակայն դրանք կարող են նաև հարվածներ հասցնել սովորական սպառազինությամբ, այդ թվում՝ թևավոր հրթիռներով։
Կիսվել սոց․ ցանցերում