Ողբերգшկան դեպք Երևանի կենտրոնում

Երևանում կառուցվող էլիտար շենքերից մեկում հերթական ողբերգական դեպքն է տեղի ունեցել: Ժամը 17:50-ի սահմաններում ՆԳՆ-ում տեղեկություններ են ստացվել, որ Հանրապետության փողոցի 32 հասցեում կառուցվող էլիտար շենքի շինհրապարակում դի կա:   Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը,  տեղում պարզվել է, որ  մահացածը Շիրակի մարզի բնակիչ 66-ամյա Վ․ Բ-ն է: Ըստ նախնական տեղեկությունների՝ տղամարդը կառուցվող շենքի 7-րդ հարկից անզգուշաբար վայր է ընկել:  Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է  քրեական վարույթ:

Կիսվել սոց․ ցանցերում