Ես գրեթե 60 տարեկան եմ, ամբողջ կյանքս ապրել եմ իմ առաջին սիրո հետ։ 40 տարվա մեջ մենք այնքան բանի միջով ենք անցել միասին, վե ճեր ենք ունեցել, նույնիսկ բաժանվել ենք, բայց միշտ միացել ենք։ Կնոջս հետ անցան իմ կյանքի բոլոր լավագույն պահերը, ունեցանք 3 երեխա։ Հիմա շատ թոռներ կան։ Մենք ունենք հսկայական ընտանիք, բոլորը երջանիկ են և առողջ։ Ես կարծում էի, որ կյանքում ինձ ոչինչ պետք չէ, ամեն ինչ կա… բայց ըտենց էի մտածում մինչև ես հանդիպեցի Աննային: Նա երեսուն տարեկան ա, հենց նա ստիպեց ինձ նորից երիտասարդ զգալ։ Չեմ էլ հիշում, թե ինչպես եղավ, որ սիրահարվեցի էդ կնոջը։
Օր չկա, որ ես չհիշմ նրան: Յուրաքանչյուր կնոջ մեջ ես փնտրում եմ նրա դեմքը, նա ուղղակի հիացրել ա ինձ, և առանց նրա ես չեմ պատկերացնում իմ կյանքը: Մենք թաքուն հանդիպում ենք: Օրերս Աննան ինձ ասաց, որ այլեւս չի ցանկանում մնալ սի րուհու դերում։ Ասեց, որ ժամանակն ա, որ ես ընտրեմ, թե ում հետ եմ ուզում մնալ՝ իր, թե ընտանիքիս հետ։ Սա ինձ համար հիմա ամենադժ վար փորձությունն է իմ կյանքում, ցա վալի ընտրություն:
