Սպասվում են տեղումներ. եղանակի տեսություն

Հայաստանի Հանրապետության տարածքում ապրիլի 7-11-ը առանձին շրջաններում օրվա ընթացքում սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։ Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5մ/վ:  Այս մասին հայտնել է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։

Ապրիլի 7-10-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ արագությամբ։

Երևանում ապրիլի 7-ի ցերեկը, 8-11-ին սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։

Օդի ջերմաստիճանը մայրաքաղաքում կլինի այսօր ցերեկը 16-18, երեկոյան՝ 10-12 աստիճան։

Կիսվել սոց․ ցանցերում