Չինաստանի հետ ԱՄՆ գործարքը հնարավոր է բացառապես ամերիկյան կողմի առևտրային դեֆիցիտի վերացման պայմանով: Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:
Թրամփի խոսքով՝ ԱՄՆ-ն ամեն տարի Չինաստանի պատճառով հարյուրավոր միլիարդավոր դոլարներ է կորցնում:
«Եթե մենք չլուծենք այս խնդիրը, ես չեմ պատրաստվում գործարք կնքել։ Ես պատրաստ եմ գործարքի, բայց նրանք ստիպված կլինեն լուծել պրոֆիցիտի խնդիրը», — ասել է Թրամփը:
