Ապրիլի 7-ի առավոտյան Մոսկվայի Կուտուզովսկի պողոտայում բեռնատար «Գազելը» մխրճվել է մետրոյի ստորգետնյա հետիոտնային անցումի մեջ։
Վթարի հետևանքով մեքենան լրջորեն վնասվել է, վարորդը կարողացել է ինքնուրույն դուրս գալ:
ՏԱՍՍ-ը, հղում անելով իրավապահ մարմիններում իր աղբյուրին, նշել է, որ նախքան վթարի ենթարկվելը՝ այն վարել են ամառային անվադողերով:
«Նախնական տվյալներով՝ եղանակային վատ պայմանների և սայթաքուն ճանապարհի պատճառով վարորդը կորցրել է կառավարումը: Պարզվել է նաև, որ ավտոմեքենան ունի ամառային անվադողեր»,- ասել է գործակալության զրուցակիցը։
Ինչպես պարզաբանել են մայրաքաղաքի ՆԳՆ-ից, վթարի հետևանքով տուժածներ չկան։ Գերատեսչությունից հաստատել են նաև, որ վարորդը կորցրել է կառավարումը։
