Մոսկվայում և մերձմոսկովյան շրջաններում ձյան առատ տեղումներ են

Մոսկվայում և մերձմոսկովյան շրջանում ապրիլի 6-ին տեղացած առատ ձյան հետևանքով ձյան ծածկույթ է գոյացել 5-11 սմ բարձրությամբ։

Ապրիլի 7-ին արդեն Մոսկվայի կենտրոնում ծածկույթի բարձրությունը հասել է 13 սմ-ի, Մոսկվայի մարզում՝ տեղ-տեղ՝ 16 սմ-ի:

Այս մասին հայտնել է «Ֆոբոս» օդերևութաբանական կենտրոնի առաջատար մասնագետ Եվգենի Տիշկովեցը:

Ըստ կանխատեսումների՝ ձյան տեղումները կուժգնանան և կշարունակվեն մինչև ապրիլի 8-ը։ Ճանապարհներին մերկասառույց է։ Ըստ BFM պարբերականի՝ եղանակային անոմալ պայմանները շղթայական ավտովթարների պատճառ են դարձել. կան տուժածներ։

Ըստ կանխատեսումների՝ ձյունը կհալվի միայն ապրիլի 17-18-ը։

Կիսվել սոց․ ցանցերում