ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Որտե՞ղ է իմ բնակարանը»․ ՌԴ-ում կինը բարկանում է և պղպեղի սփրեյը ցանում պաշտոնյայի աչքերին

ՌԴ Սախալինի շրջանի Օլխովկա գյուղում տեղի բնակիչը պաշտոնյայի աչքերին ցողել է պղպեղի սփրեյ և նկարահանել։ Այս մասին գրում է News.ru-ն։ Միջադեպը տեղի է ունեցել Օլխովկա գյուղում, որտեղ շրջանի ղեկավար Ֆյոդոր Ֆիլինը հանդիպում է անցկացրել տեղի բնակիչների հետ։

 

Լյուդմիլա Անիկեևան դժգոհ էր, որ կոշիկի հետ կապված սկանդալից հետո իրեն լավ բնակարան են խոստացել, բայց ոչինչ էլ չի արվել։

 

Կինը՝ «որտե՞ղ է իմ բնակարանը» ասելով, պղպեղի սփրեյը ցողել է KUMS-ի ղեկավար Թիմուր Ռամազանովի աչքերին, փոխքաղաքապետը նույնպես վիրավորվել է։ Տղամարդիկ աչքերի այրվածքներով հոսպիտալացվել են, ևս մի քանի մարդ թեթև թունավորում է ստացել։

 

Նշվում է Անիկեևան դեպքի վայրից դիմել է փախուստի, նրան փնտրում են

 

Ավելի վաղ նույն քաղաքացուհին Սախալինի շրջանի նահանգապետ Վալերի Լիմարենկոյի հետ հանդիպման ժամանակ նրա վրա կոշիկ էր նետել։

Կիսվել սոց․ ցանցերում