Նրանք ստիպված կլինեն մեզանից դա գնել. Թրшմփ

Եվրամիությունը պետք է պարտավորություններ ստանձնի Միացյալ Նահանգներից էներգակիրներ գնելու հարցում, ինչը կդառնա հանրության հետ առևտրային դեֆիցիտը վերացնելու Վաշինգտոնի ձգտման առանցքային ուղղություններից մեկը: Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։

«Եվրամիության հետ մեր առևտրային դեֆիցիտը կազմում է 350 մլրդ դոլար, և այն արագ կվերանա: Նրանք ստիպված կլինեն մեզանից էներգակիրներ գնել, քանի որ դրանք իրենց պետք են: հավելել Է նախագահը:

«Եվրամիությունը մեզ շատ վատ է վերաբերվում: Նրանք կկարողանան գնել դրանք, իսկ մենք կկարողանանք մեկ շաբաթում ազատվել 350 մլրդ դոլարից»,- եզրափակել է նա:

Կիսվել սոց․ ցանցերում