Վրաստանում թմրшնյութերի ապօրինի շրջանառության կասկածանքով Ադрբեջшնի քաղաքացի է ձերբшկալվել

Վրաստանի ՆԳՆ աշխատակիցները ձերբակալել են թմրանյութերի ապօրինի շրջանառության մեջ կասկածվող Ադրբեջանի քաղաքացու։

Այս մասին տեղեկություն է տարածել Վրաստանի Ներքին գործերի նախարարությունը։

Հաղորդվում է, որ ՆԳՆ-ի կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում թմրամիջոցների մեծ խմբաքանակ ձեռք բերելու և պահելու կասկածանքով ձերբակալվել է նախկինում դատապարտված Ջ.Բ.-ն (ծնված 1968 թ.) և Ադրբեջանի քաղաքացի Ա.Ն. (ծնված 1976 թ.)։

Ձերբակալվածների տներում խուզարկությունների արդյունքում հայտնաբերվել և առգրավվել են թմրանյութեր և էլեկտրոնային կշեռքներ։

Միջադեպի առնչությամբ հետաքննություն է տարվում Վրաստանի քրեական օրենսգրքի 260-րդ հոդվածով, որը նախատեսում է մինչև 20 տարվա  կամ ցմահ ազատազրկում։

Կիսվել սոց․ ցանցերում