Թրամփը բարձր է գնահատել Էրդпղանի առաջնորդությունը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանն Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ հանդիպման ընթացքում խոսել է Սիրիայում Թուրքիայի ունեցած դերի մասին: Ինչպես գրում է Ermenihaber-ը, Թրամփը բարձր է գնահատել Ռեջեփ Թայիփ Էրդողանի առաջնորդությունը: «Էրդողան անունով մի մարդու հետ շատ լավ հարաբերություններ ունեմ։ Գիտեմ՝ մամուլը վրդովվում է, որ ես նրան սիրում եմ, իսկ նա էլ ինձ է սիրում։ Մենք երբեք խնդիր չենք ունեցել»,- հայտարարել է Թրամփը՝ հավելելով․ «Նա շատ ուժեղ ու խելացի մարդ է»։ Թրամփի խոսքով՝ Թուրքիան Սիրիայում իրականացրել է այն, ինչ մյուսներից ոչ ոք չի կարողացել։ «Պետք է արժանին մատուցել»,- եզրափակել է ԱՄՆ Սպիտակ տան ղեկավարը։

Կիսվել սոց․ ցանցերում