ՋՈՒՐԸ ՄԱՔՐՈՂ ՄԻԿՐՈԲՆԵՐԻ ՆՈՐ ՏԵՍԱԿ ԵՆ ՀԱՅՏՆԱԲԵՐԵԼ 

Ամերիկացի գիտնականները  հայտնաբերել են մինչ այս անհայտ միկրոբների տեսակ, որը կարեւոր դերակատարություն ունի գրունտային ջրերի մաքրման գործում։ Այն ստացել է «CSP1-3» անվանումը։ Միկրոբները բնակվում են հողի շերտերում՝ մինչեւ 20 մետր խորության վրա։ Համաձայն իրականացված հետազոտությունների, «CSP1-3» միկրոբները կլանում են աղտոտիչ հետեւանքները՝ ածխաթթու, ազոտ, որոնք հողի մակերեսային շերտերից ներթափանցել են գրունտային ջրերի մեջ՝ ավարտին հասցնելով դրանց մաքրումն ու խմելու ջրի վերածումը։ Որոշ հողատեսակներում «CSP1-3» միկրոբները բավականին շատ են տարածված, ինչը խորքային հողաշերտերի համար համարվում է քիչ պատահող երեւույթ։

Ներկայումս մասնագետները փորձում են «CSP1-3» միկրոբները աճեցնել լաբորատորիայում, որպեսզի ուսումնասիրեն դրանց ունիկալ կենսաքիմիան։ Եթե ամեն բան ընթանա  բարեհաջող կերպով, ապա հնարավոր է այն դառնա հիմք ջրերի մաքրման նոր կենսատեխնոլոգիայի մշակման համար, նշված է հետազոտության մեջ։

 

Կիսվել սոց․ ցանցերում