Պատրաստ ենք փոքր քայլեր սկսել՝ Հայաստանի հետ վստահություն ստեղծելու համար. Ալ իև

Պատրաստ ենք փոքր քայլեր սկսել՝ Հայաստանի հետ վստահություն ստեղծելու համար, բարեկամության կամ տնտեսական ինտեգրման մասին խոսելը դեռ վաղ է, սակայն առաջին քայլերը հնարավոր են. այս մասին ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:

Նրա խոսքով՝ մի քանի նման նախաձեռնություններ են առաջարկել վրացի գործընկերները, և Բաքուն տվել է դրական պատասխան։ Այժմ սպասում են Երևանի արձագանքին։

Որպես հնարավոր քայլեր Ալիևը նշել է լրագրողների փոխայցելությունները, անդրսահմանային գետերի հետ կապված հարցերի համատեղ քննարկումները։

Կիսվել սոց․ ցանցերում