Թրшմփը մտադիր է դեղորայքի ներմուծման «մեծ» մաքսատուրքեր սшհմանել

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է ներմուծվող դեղագործական արտադրանքի վրա «մեծ» մաքսատուրքեր սահմանելու մտադրության մասին։ Այս մասին նա հայտարարել է Կոնգրեսի Ազգային հանրապետական ​​​​կոմիտեի միջոցառման ժամանակ ելույթ ունենալիս։

Թրամփը նշել է, որ նոր միջոցը պետք է խրախուսի դեղագործական ընկերություններին վերադարձնել արտադրությունը Միացյալ Նահանգներ։

«Հենց որ մենք դա անենք, նրանք կվերադառնան։ Որովհետև մենք մեծ շուկա ենք»,- ընդգծել է նա։

Թրամփն ավելի վաղ էլ է բարձրացրել դեղորայքի արտասահմանյան մատակարարումներից կախվածության հարցը՝ բազմիցս խոստանալով վերադարձնել արտադրությունը երկիր։

Կիսվել սոց․ ցանցերում