«Ռուսաստանը Հայաստանին և Ադрբեջшնին կոչ է անում լարվածություն թույլ չտալ սшհմանին». Զшխարովա

Ռուսաստանը Հայաստանին և Ադրբեջանին կոչ է անում զսպվածություն ցուցաբերել, քայլեր ձեռնարկել սահմանին լարվածությունը թուլացնելու համար և խուսափել իրավիճակի վատթարացմանը նպաստող ցանկացած գործողությունից։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով երկու երկրների պաշտպանության նախարարությունների հայտարարությունները սահմանին տիրող իրավիճակի վերաբերյալ։

«Մենք հետևում ենք հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակին… Բոլոր անհրաժեշտ հարցերը պետք է լուծվեն բացառապես խաղաղ, քաղաքական-դիվանագիտական ​​ճանապարհով»,- ասել է Զախարովան։

Նրա խոսքով՝ Ռուսաստանը պատրաստ է աջակցություն ցուցաբեր իր գործընկերներին մնացած հակասությունները հաղթահարելու գործում՝ խաղաղության պայմանագիր կնքելու, ինչպես նաև տրանսպորտային հաղորդակցությունները ապաշրջափակելու, սահմանները ապառազմականացնելու և մարդասիրական հարցերը լուծելու համար՝ համաձայն Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև եռակողմ համաձայնագրերի փաթեթի։

Հիշեցնենք, որ Հայաստանի պաշտպանության նախարարությունը պարբերաբար հերքում է ադրբեջանական կողմի մեղադրանքը, թե Երևանը իբր կրակ է բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։

Կիսվել սոց․ ցանցերում