Ֆրանսիայի դեսպանը կանչվել է ՌԴ ԱԳՆ

ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան հանդես է եկել ամենշաբաթյա ճեպազրույցով։ Ներկայացնում ենք նրա հիմնական հայտարարությունները.

— Ռուս-ամերիկյան հանդիպումը՝ նվիրված դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատանքի կարգավորմանը, տեղի կունենա Թուրքիայում՝ ապրիլի 10-ին։

— Ուկրաինայում ցանկացած օտարերկրյա ռազմական ներկայություն Ռուսաստանը կդիտարկի որպես սպառնալիք իր անվտանգությանը, և դա կարող է հանգեցնել ուղղակի բախման վտանգի։

— Մոսկվայում Ֆրանսիայի դեսպանը կանչվել է ՌԴ ԱԳՆ։ Պատճառը Ֆրանսիայի սահմանապահ ծառայության կողմից ապրիլի 6-ին ՌԴ ԱԳՆ աշխատակցուհու ձերբակալությունն է։

— Սպիտակ տան վերջին մաքսային որոշումները ցույց են տալիս, որ Վաշինգտոնն այլևս իրեն պարտավորեցված չի համարում միջազգային առևտրային իրավունքի նորմերով։

— Թուրքիայի Անթալիայում, դիվանագիտական ֆորումի շրջանակներում, ՌԴ ԱԳ նախարար Լավրովի և Ուկրաինայի ԱԳ նախարար Սիբիգայի հանդիպում կազմակերպելու վերաբերյալ առաջարկներ Ուկրաինայի կողմից չեն ստացվել։

— Ռուսաստանը մտահոգված է ԱՄՆ-ի և Չինաստանի միջև «մաքսային պատերազմով», հետևում է իրադարձությունների զարգացմանը և միջոցներ կձեռնարկի վնասը նվազագույնի հասցնելու համար։

— Ռուսաստանը հանդես է գալիս արդար և թափանցիկ առևտրային հարաբերությունների օգտին՝ դեմ արտահայտվելով միակողմանի սահմանափակումներին։

Կիսվել սոց․ ցանցերում