Զել ենսկին ատում է մեզ. Լшվրով

Զելենսկին ատում է ռուսներին: Այս մասին այսօր հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, գրում է «ՏԱՍՍ»-ը։

«ՌԴ-ն երբեք թույլ չի տա նման մարդուն տարածքներ տալ»,— ասել է նա:

Լավրովը նաև նշել է, որ Ռուսաստանը տեսնում է, որ ԱՄՆ-ն ի տարբերություն Եվրոպայի, ցանկություն ունի խորանալ Ուկրաինայի հակամարտության հիմնական պատճառների մեջ։

«Մենք տեսնում ենք, որ, ի տարբերություն Եվրոպայի, ամբողջովին անտեսում է ներկա իրավիճակի արմատական պատճառները, Միացյալ նահանգներում ցանկություն կա խորանալ խնդրի էության մեջ», — ասել է նախարարը:

Կիսվել սոց․ ցանցերում