ԵԱՀԿ-ն գտնվում է խորը ճգնաժամի մեջ։
Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ԵԱՀԿ գործող նախագահ Իգնացիո Կասիսի և գլխավոր քարտուղար Ֆերիդուն Սինիրլիօղլուի հետ հանդիպման ժամանակ։
Նրա խոսքով ՝ ԵԱՀԿ-ն կանգնած է ինքնաոչնչացման վտանգի մեջ։
Լավրովը նաև նշել է, որ Ռուսաստանը բարձր է գնահատում Շվեյցարիայի շահագրգռվածությունը Մոսկվայի ՝ որպես ԵԱՀԿ նախագահող երկրի հետ երկխոսությունը վերականգնելու հարցում։
