Անթալիայում տեղի կունենա Սիրիայի ժամանակավոր կառավարության ղեկավար Ահմեդ Ալ Շարաայի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը։
Սիրիայի ղեկավարը կմասնակցի նաև Անթալիայի դիվանագիտական ֆորումին, հայտնում են թուրքական լրատվամիջոցները:
Ալ Շարաան Թուրքիա է այցելել փետրվարի սկզբին։ Բանակցություններից հետո Էրդողանը հայտարարել էր ահաբեկչության դեմ պայքարում Դամասկոսին աջակցելու և տարածաշրջանում խաղաղության հաստատման հարցում իր պատրաստակամության մասին։
