Ինչպես է խախտվում ՀՀ քաղաքացու իրավունքը ԱՄՆ-ում ՀՀ հյուպատոսության կողմից․տեսանյութ

Lragrogh. com-ի լրատվականի «Ժողովրդի ձայնը լսելի է» հաղորդաշարին է դիմել ԱՄՆ-ում երկար տարիներ բնակվող, ՀՀ եւ ԱՄՆ քաղաքացի Սեւակ Սահակյանը, որը խնդիր ունի ՀՀ անձնագրի փոխարինման հետ, քանի որ ժամկետը լրացել է։ Քաղաքացին երբ դիմել է ԱՄՆ-ում ՀՀ հյուպատոսություն, նրանից պահանջել են զինգրքույկ, բնակության վայրից տեղեկանք, տեղեկանք՝ նաեւ դպրոցից։ Քաղաքացին նաեւ նշեց, որ երբ ժամանակին դիմել է Գյումրիի զինկոմիսարիատ եւ հաղորդել, որ շահել է Գրին քարտ ու մեկնում է ԱՄՆ՝ մշտական բնակության, նրանից զինկոմիսարիատում վերցրել են զինգրքույկը եւ ոչնչացրել։ Քաղաքացին պնդում է նաեւ, որ գործում էր կոռուպցիոն սխեմա, եւ 2007-2008 թթ․ ԱՄՆ մեկնող զինապարտները, որպես կաշառք, վճարում էին 3000 ԱՄՆ դոլար կաշառք, որի արդյունքում քաղաքացին կորցրել է իր զինվորական գրքույկը։ Սեւակ Սահակյանին առաջարկել են նաեւ սպասել մինչ զինապարտության տարիքը լրանալը կամ էլ հրաժարվել ՀՀ քաղաքացիությունից՝ հետագայում դարձյալ ՀՀ քաղաքացիության համար դիմելու եւ ստանալու ակնկալիքով։ Որպես պատճառ՝ նշել են, որ այդպես ավելի հեշտ կլինի անձնագիր ստանալը։ Մանրամասները՝ տեսանյութում, որը հատված է «Ժողովրդի ձայնը լսելի է» հաղորդաշարից։ Lragrogh.com-ը առաջարկում եւ հորդորում է սփյուռքում բնակվող մեր բոլոր քաղաքացիներին նույնաբովանդակ բողոքների դեպքում դիմել մեր լրատվականին։ Մեր հեռախոսահամարն է՝ +37491180007։ Կարող եք կապ հաստատել նաեւ whatsapp-telegram հավելվածներով։

Կիսվել սոց․ ցանցերում