Սյունիքում պարեկային ծառայության մեքենայի մասնակցությամբ վթարի դեպքով պետք չէ անհարկի շահարկումներ անել. ՆԳՆ

Կապանում Պարեկային ծառայության Սյունիքի մարզի գումարտակի ծառայողական մեքենաներից մեկի մասնակցությամբ վթար է տեղի ունեցել:

Այս մասին «Հայկական ժամանակ»-ին հայտնեցին ՆԳՆ-ից՝ տեղեկացնելով, որ վնասը նյութական է, վիրավորներ և զոհեր չկան:

«ՆԳՆ-ն կոչ է անում անհարկի շահարկումներ չանել»,-ասացին ՆԳՆ-ից՝ անդրադառնալով սոցցանցում այս վթարի հետ կապված հրապարակումներին:

Կիսվել սոց․ ցանցերում