Ապրիլի 12-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10։30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Էրեբունի 32 շենքի հարևանությամբ գտնվող ավտոտնակում և դրա դիմաց ավտոմեքենաներ են այրվում։
Shamshyan.com-ի հաղորդմամբ, մինչ հրշեջների ժամանումը կրակի տարածման դեմ պայքարել են բնակիչները, ապա հրշեջները մարել են այն։
Դրսում կայանված «Toyota»-ն ու ավտոտնակում կայանված «BMW»-ն դարձել են ոչ շահագործելի, իսկ մյուս ավտոտնկաում կայանված «Mercedes»-ը ջերմահարվել է:
Դեպքի փաստով ոստիկանության Էրեբունու բաժնում փաստաթղթեր են ձևակերպվում:
Հրդեհի վարից 1 հոգի տեղափոխվել է Այրվածքաբանության ազգային կենտրոն:
